Եվ այսպես, դատելով ըստ ամենայնի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը, որը հերթական անգամ հովանավորում են ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահները, տեղի կունենա հենց նոյեմբերին։ Համադրելով տարբեր տվյալներ, պետք է սպասել, որ նախագահների հանդիպումը կկայանա մոտավորապես նոյեմբերի 20-ին կամ դրանից շատ չանցած։
Հասկանալի է, թե ինչու հանկարծ 2013 թ. ավարտից առաջ համանախագահները բուռն փորձեր ձեռնարկեցին` «ակտիվացնելու» բանակցային գործընթացն Արցախի հարցի շուրջ։